Բնութագիր
Այս կերամիկական ափսեն զարդարված է հայկական վիշապագորգի մոտիվներով, որը խորհրդանշում է ուժ, պաշտպանություն և մշակութային հարուստ ժառանգություն։ Նախշերի բնորոշ հայկական գունապնակի շնորհիվ ափսեն կարող է դառնալ սեղանի կամ ինտերիերի կոլորիտային զարդարանք։
Ամեն ինչ՝ սկսած ձևավորումից, նկարչությունից մինչև թրծման փուլերը, արվում է բացառապես ձեռքով՝ ԿերամաԶարդի վարպետ արհեստավորների կողմից։ Այս մանրակրկիտ աշխատանքը յուրաքանչյուր կտորին հաղորդում է անհատականություն, ջերմություն և գեղարվեստական արժեք։
Ափսեն պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից, որն առանձնանում է իր ամրությամբ, մաքրությամբ և էկոլոգիականությամբ։ Հիանալի ընտրություն է ինչպես առօրյա կամ տոնական մատուցման, այնպես էլ որպես մշակութային ոգի կրող դեկորատիվ տարր։ Այն նաև հրաշալի նվեր է հայկական արվեստն ու խորհրդանշական նախշերը գնահատող մարդկանց համար։