Բնութագիր
Բարի գալուստ CeramaZart-ի բացառիկ հավաքածու, որտեղ յուրաքանչյուր իր պատմություն է պատմում։ Մեր ձեռագործ կերամիկական արվեստը միավորում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը ժամանակակից էսթետիկայի հետ:
Այս քաղցրի ամանը պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից՝ հմուտ վարպետների ձեռքերով: Յուրաքանչյուր կտոր անցնում է բազմափուլ գործընթաց՝ ձեռքով ձևավորում, չորացում, առաջին այրում, ջնարակում և վերջնական այրում։ Արդյունքում ստացվում է ոչ միայն գեղեցիկ, այլև դիմացկուն և գործնական իր:
Քաղցրի ամանը գեղեցիկ համալրում կարող է լինել ձեր սպասքի հավաքածուում: Զարդարված է Թագ գորգանախշով, որը սիրված հայկական զարդամոտիվ է։