30000 ֏

  • Կատարյալ է չոր և թարմ ծաղիկների համար
  • Կարող է ծառայել որպես ինտերիերի դեկորատիվ տարր
  • Հարմար է տան, գրասենյակի կամ սրահի ժամանակակից ինտերիերի համար

Բնութագիր

Կերամիկական ձեռագործ ծաղկաման՝ աբստրակտ դիզայնով ու նկարազարդումով

Սա ոչ թե պարզապես ծաղկաման է, այլ դեկորատիվ արվեստի գործ, որը յուրահատուկ ոճ և ստեղծագործական շունչ կհաղորդի ցանկացած ինտերիերի։ Աբստրակտ ձևավորումը՝ համարձակ գծերով և երանգների խաղով, համադրում է ժամանակակից դիզայնն ու ձեռքի աշխատանքը։ Արտադրված է բարձրորակ կերամիկայից։

ԿերամաԶարդում յուրաքանչյուր ծաղկաման անցնում է բազմափուլ ձեռագործ մշակում՝ սկսած ձևավորման և չորացման փուլերից մինչև երկու փուլով թրծում և ձեռքով նկարազարդում։ Արդյունքում ստացվում է հարթ, բայց արտահայտիչ մակերես՝ եզակի փայլով։

Իդեալական է ինչպես բնական, այնպես էլ չորացված ծաղիկների համար։ Կարող է ծառայել նաև որպես ինքնուրույն դեկորատիվ տարր՝ մինիմալիստական կամ էկլեկտիկ ինտերիերներում։

Պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից, որն ապահովում է էկոլոգիական մաքրություն, նրբագեղ տեսք և ամրություն։

Հավելյալ տեղեկոություն

Քաշ 830 g
Dimensions 31 cm