Բնութագիր
Ծաղկամանը պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից, որը համատեղում է ամրությունը, էկոլոգիականությունն ու գեղեցիկ սպիտակ երանգը: Ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, որը պատրաստել են հայ կավագործ վարպետները՝ սիրով ու նրբորեն մշակելով յուրաքանչյուր նմուշ:
Յուրաքանչյուր կերամիկական արտադրանք մեր արհեստանոցում անցնում է մի քանի կարևոր փուլ՝ ձևավորում, չորացում, առաջին թրծում, ձեռքով նկարազարդում և վերջնական թրծում։ Այս գործընթացը յուրաքանչյուր օրինակ դարձնում է յուրօրինակ ու անկրկնելի:
Ձեռքով նկարված նախշերը պատկերում են հայկական լեռնաշխարհի պատկերներ:
Այս ձեռագործ ծաղկամանը կարող է զարդարել թե՛ ձեր տան ինտերիերը, և թե՛ կարող է լինել հիանալի նվեր ձեր արվեստասեր ընկերների համար: