Բնութագիր
Նրբագեղ կերամիկական թեյնիկ և թեյի բաժակներ՝ իրենց ափսեներով: Ամբողջությամբ ձեռքով ձևավորված է և նկարազարդված հայկական դաշտերի բնական գեղեցկությունից ոգեշնչված ծաղկային նախշերով, որոնք ջերմություն փոխանցում ձեր սեղանին։
Թեյնիկը հարմար է թեյի պատրաստման և մատուցման համար, ինչպես նաև կարող է հանդիսանալ առանձնահատուկ դեկորատիվ տարր՝ զարդարելով ցանկացած խոհանոց կամ սեղան իր գեղագիտական տեսքով։ Թեյախմության այս կերամիկական ձեռագործ հավաքածուն արժեքավոր և հիշատակելի նվեր կարող է լինել արվեստասերների և մշակույթին մոտ մարդկանց համար։
Պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից, որը ապահովում է մաքրություն, ամրություն և էկոլոգիականություն: ԿերամաԶարդում պատրաստվող յուրաքանչյուր գործ եզակի է՝ շնորհիվ ձեռագործ վարպետության: