Բնութագիր
Փոքր, թեթև կերամիկական թեյնիկ՝ ամբողջովին պատրաստված ձեռքով, նկարազարդված պայծառ դեղին կիտրոններով, որոնք հաղորդում են թարմության, կենսուրախության տրամադրություն։
Պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից, որը աչքի է ընկնում մաքրությամբ, ամրությամբ և էկոլոգիականությամբ։ Ինչպես ցանկացած գործ ԿերամաԶարդում, այնպես էլ այս թեյնիկը անցել է բազմափուլ գործընթաց՝ ձուլում, չորացում, նախնական թրծում, ձեռքով նկարազարդում և ավարտական թրծում, ինչը ապահովում է գույների հստակությունն և դիմացկունությունը:
Այս փոքրիկ կերամիկական թեյնիկը հարմար է թե՛ առօրյա թեյախմության, և թե՛ մատուցման համար, իսկ ջերմ, տպավորիչ դիզայնի շնորհիվ կարող է դառնալ նաև յուրօրինակ և ուրախալի նվեր այն մարդկանց համար, ովքեր գնահատում են ձեռքի վարպետությունը և պայծառ տրամադրությունը։