Բնութագիր
Թեյնիկից և թեյի բաժակ ու ափսեից կազմված այս փոքրիկ հավաքածուն պատրաստված է բարձրորակ, թեթև կերամիկայից, ամբողջությամբ ձեռագործ է՝ նկարազարդված դեկորատիվ ծաղիներով։
Հայկական ձեռագործ կերամիկայից պատրաստված այս հավաքածուն ոչ միայն հարմար է առօրյա օգտագործման համար, այլև բարձրացնում է թեյի մատուցման մշակույթը՝ դարձնելով այն մի գեղեցիկ արարողություն։ Թեյնիկը հարմար է 1-2 բաժակ թեյի մատուցման համար՝ ստեղծելով մտերմիկ թեյախմության մթնոլորտ։
Պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից՝ հմուտ վարպետների ձեռքով։