Զբոսաշրջիկի համար Հայաստանից լավագույն հուշանվեր ընտրելը թերևս ամենաբարդ գործն է, քանի որ այստեղ առկա է հուշանվերների մեծ և լայն ընտրանի։ Ձեզ անպայման կզարմացնի հայկական հուշանվերների բազմազանությունը․ դրանք բոլորը յուրօրինակ և գեղեցիկ են։ Հայկական հուշանվերները այնքան բազմազան են, որ զբոսաշրջիկները կարող են չկողմնորոշվել, թե նրանցից որ մեկը կցանկանային տանել իրենց հետ որպես մեր արևոտ երկրում անցկացրած օրերի մասին հիշողություն։

Հուշանվերի պատրաստման նյութն ընտրելու հարցում մարդկանց նախընտրությունները կարող են լինել տարբեր։ Կարևոր է ընտրել այնպիսի հուշանվեր, որը կփոխանցի Հայաստանի վառ գույները՝ անկախ նրանից, թե ինչ նյութից է պատրաստված այն՝փայտ, մետաղ, թե՝ կավ։ Վառ գույները դիտողին փոխանցում են ջերմ զգացողություններ և բարձրացնում են նրա տրամադրությունը։ Մեր առաքելությունն է այդ ջերմ զգացողությունները մեր հաճախորդներին պարգևելը։ Իսկ որտեղի՞ց ենք մենք ստանում այդ ոգեշնչումը։ Ի՞նչն է մեզ ոգեշնչում ստեղծել արվեստի այս գործերը։ Պատասխանը շատ պարզ է․ հայկականը և հայկականությունը պատկերող ցանկացած մոտիվ։ Հուշանվերի պատրաստման նյութն ընտրելու հարցում մարդկանց նախընտրությունները կարող են լինել տարբեր։ Կարևոր է ընտրել այնպիսի հուշանվեր, որը կփոխանցի Հայաստանի վառ գույները՝ անկախ նրանից, թե ինչ նյութից է պատրաստված այն՝փայտ, մետաղ, թե՝ կավ։ Վառ գույները դիտողին փոխանցում են ջերմ զգացողություններ և բարձրացնում են նրա տրամադրությունը։ Մեր առաքելությունն է այդ ջերմ զգացողությունները մեր հաճախորդներին պարգևելը։ Իսկ որտեղի՞ց ենք մենք ստանում այդ ոգեշնչումը։ Ի՞նչն է մեզ ոգեշնչում ստեղծել արվեստի այս գործերը։ Պատասխանը շատ պարզ է․ հայկականը և հայկականությունը պատկերող ցանկացած մոտիվ։

Ինչո՞վ է հայտնի Հայաստանը

Բարձր լեռներ, հզոր ջրվեժներ, բլուրների վրա կառուցված հնամենի եկեղեցիներ և հիասքանչ բնություն։ Հայաստանի մասին խոսելիս մենք մտովի պատկերացնում ենք այս բոլորը։ Սրանք են, որ Հայաստանը դարձնում են Կովկասի դրախտավայրը։
Հայաստանի կլիմայական պայմաններում ապրելը հեշտ չէ։ Այդ իսկ պատճառով այստեղ ապրող մարդիկ փորձում են շրջակայքում հանդիպող ցանկացած նյութ հնարավորինս ուղղել իրենց կյանքը բարելավելուն։

Հայերենում կա այսպիսի դարձվածք․ «քարից հաց քամել»։ Դա նշանակում է ոչ միայն գոյատևել բարդ պայմաններում, այլ նաև առկա նյութերից ստանալ լավագույն արդյունքը։ Հայաստանում հանդիպող ցանկացած նյութից հնարավոր է պատրաստել հուշանվեր։
Այսպես է գործում ԿերամաԶարդը․ մենք անմշակ կավին շունչ ենք հաղորդում՝ դարձնելով այն արվեստի գործ։ Լեռնային ծաղիկներից մինչև ծիրանենու բողբոջներ, առասպելական վիշապներից մինչև միջնադարյան խաչքարեր․ մենք ոգեշնչվում ենք այս ամենով։ Մեզ ոգեշնչում է հայկականության տարր պարունակող ամեն ինչ։ Այս տարրերը խեցեգործության մեջ վարպետորեն կիրառելն է մեզ դարձնում հայկական ամենալավ հուշանվերներ արտադրողներից մեկը։

Ի՞նչ հուշանվերներ գնել Հայաստանից

ԿերամաԶարդում մենք Հայաստանի գույները փոխանցում ենք կավին։ Մեր գործերում մարդիկ առաջին հերթին նկատում են տաք և վառ գույների հարուստ կենտրոնացում։ Մեզ այս հարցում նույնպես ոգեշնչում են Հայաստան աշխարհի վառ գունապնակը և խեցեգործական ավանդույթները, որոնք ձգվում են հազարամյակներ։ Մենք բոլոր այս տեխնիկաները օգտագործում ենք մեր գործերում՝ դարձնելով դրանք ավելի ընդգծուն և խորհրդանշական։ Այս գործոնների և մեր վարպետների գերազանց աշխատանքի շնորհիվ է, որ մենք դարձել ենք հայկական ամենագեղեցիկ հուշանվերներ արտադրողներից մեկը։

ԿերամաԶարդը ներկայացնում է հայկական  ազգային հուշանվերների մեծ ընտրանի։ Մեր գործերի ամենագլխավոր հատկանիշն այն է, որ դրանք ոչ միայն գեղարվեստական հաճույք են պատճառում դիտողին, այլ նաև պրակտիկ են։ Դրանք միայն որպես դեկոր չեն ծառայում։ Լինի դա խոհանոցային ափսե, որի վրա մատուցվում է սնունդ, թե ծաղկաման, մեր բոլոր ապրանքները կարող են դառնալ ձեր ամենօրյա օգտագործման իրերը։ Ցանկացած տնային տնտես կցանկանար ունենար ԿերամաԶարդի ափսեներից, բաժակներից կամ սպասքի այլ պարագաներից որևէ մեկը։
Նվիրե՛ք Հայաստանից մի մասնիկ ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին։ Մեր բոլոր ապրանքները կարող եք տեսնել Տեսականի բաժնում։

Facebook
Twitter
LinkedIn