«Նուռ» հեռուստաընկերության «Բարի առավոտ» հաղորդման հյուրն էր ԿերամաԶարդի հիմնադիր Ազատուհի Սիմոնյանը։ Նա պատմեց սոցիալական ձեռնարկության գաղափարի ստեղծման, հիմնադրամի առաքելության ու արժեքների մասին, և թե ինչպես է ԿերամաԶարդը դարձել արցախցիների վերամիավորման և վերականգնման կենտրոն։

Ամեն շաբաթ ու կրիակի ԿերամաԶարդի արհեստանոցը լցվում է փոքրիկների խինդ ու ծիծաղով։ ԿերամաԶարդը դարձել է այն անկյունը, որտեղ հիշողությունները վերածվում են արվեստի, իսկ համայնքը՝ ընտանիքի։

Մեր մանկական կավագործության դասերը վերածվում են իրական արկածների՝ կավի, գույների ու պատկերացումների աշխարհում: ԿերամաԶարդում ամեն փոքրիկ ունի իր սեփական գաղափարը, իր պատմությունը՝ արտահայտված իր պատրաստած աշխատանքում:

Արցախցի երեխաները ստեղծում են իրենց երազանքների կավե աշխարհը՝ լցնելով այն վառ գույներով ու ջերմ հիշողություններով, իսկ մայրիկները հավաքվում են մեկ այլ սեղանի շուրջ՝ զրուցում, ժպտում, կիսվում՝ վերագտնելով իրենց հույսի աղբյուրը:

Դուք նույնպես կարող եք միանալ ԿերամաԶարդի ջերմ ընտանիքին։

Facebook
Twitter
LinkedIn