«Լիմոն» հավաքածու

15000 ֏17000 ֏

  • Ձեռագործ կերամիկա՝ դեղին լիմոնի պատկերներով
  • Հիանալի է թարմ կամ չոր ծաղիկների, ինչպես նաև ինքնուրույն դեկորի համար

Բնութագիր

Լցրե՛ք ձեր ինտերիերը պայծառ նոտաներով՝ դեղին լիմոններով զարդարված այս յուրօրինակ կերամիկական ծաղկամանով։ Կիտրոնը՝ որպես թարմության, էներգիայի և կենսուրախության խորհրդանիշ, ստեղծում է զվարթ մթնոլորտ՝ դառնալով հիանալի լրացում ինչպես ժամանակակից, այնպես էլ ավանդական ինտերիերին։

Ծաղկամանը պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից։ Յուրաքանչյուր նմուշ ԿերամաԶարդում ձևավորվում և նկարազարդվում է ձեռքով՝ անցնելով բազմափուլ արհեստագործական գործընթաց՝ ձևավորում, չորացում, նախաթրծում, նկարազարդում, ապակեպատում և վերջնական թրծում։ Արդյունքում ստացվում է դիմացկուն, բայց նուրբ և անփոխարինելի գեղարվեստական նմուշ։

«Լիմոն» հավաքածուի այս ծաղկամանը կարող է օգտագործվել թարմ կամ չոր ծաղիկների համար, կամ պարզապես որպես դեկոր՝ գույների և ոճի պայծառ շեշտադրությամբ։

Հավելյալ տեղեկոություն

Քաշ N/A
Dimensions N/A
sizes

Մեծ, Միջին