Բնութագիր
Այս ձեռագործ, կերամիկական գինու սափորի և բաժակների հավաքածուն համատեղում է հայկական մշակույթի խորքային խորհրդանիշները և բարձրակարգ կերամիկայի նրբաճաշակությունը։ Պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից, որն ապահովում է ամրություն, մաքրություն և նրբագեղություն։
Հավաքածուն ամբողջությամբ ձեռքով է ձևավորած և նկարազարդված՝ զարդարված նռան մոտիվներով, որոնք հայկական արվեստում խորհրդանշում են բարգավաճում, առատություն և միասնություն։ Սպիտակ երանգը և գինեգույն նռները ստեղծում են տաք, ջերմ և ներդաշնակ տեսք՝ հավաքածուն դարձնելով սեղանի շեշտադրում։
Գինու սափորն ունի հարմարավետ բռնակ և սահուն ձև, որը հեշտացնում է մատուցումը։
Բաժակները փոքր, նրբագեղ և հարմարավետ են ձեռքում, կատարյալ են գինու, օղու կամ այլ ըմպելիքների մատուցման համար։
Հավաքածուն ներկայացվում է կոկիկ և ամուր դիզայներական տուփով, ինչը այն դարձնում է անթերի նվերի տարբերակ՝ հայկական ոճը գնահատողների, հյուրասիրության սիրահարների կամ հատուկ առիթների համար։




