Բնութագիր
Միջին չափսի այս կերամիկական սափորը զարդարված է խաղողի վազի մոտիվներով՝ հիշեցնելով հայկական գինեգործության հարուստ պատմությունը։ Նրա դասական ձևը և գունային երանգներն ստեղծում են հարազատ մթնոլորտ։
Ինչպես ԿերամաԶարդի բոլոր արտադրանքները, այս սափորն էլ պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից։ Ձեռքով ձևավորված և նկարազարդված՝ այն անցել է բազմափուլ արհեստագործական մշակում՝ ձուլում, չորացում, նախնական թրծում, գունավորում, ապակեպատում և վերջնական թրծում։ Այս պրոցեսը ոչ միայն ապահովում է կերամիկական արտադրանքի ամրությունը, այլ նաև երաշխավորում է գունային հստակությունը։
Սափորը հարմար է գինի, հյութ կամ այլ ըմպելիքներ մատուցելու համար։ Սակայն նույնքան գեղեցիկ է նաև որպես ինքնուրույն դեկոր՝ սեղանի, գրադարանի կամ բաց պատշգամբի վրա։ Ուշադրություն գրավող, բայց բալանսավորված՝ այն հիանալի նվեր է նրանց համար, ովքեր գնահատում են մշակութային արմատները և արհեստագործական վարպետությունը։