Բնութագիր
Այս նրբաճաշակ կերամիկական կարագամանն ամբողջությամբ պատրաստված է ձեռքով և նկարազարդված է հայկական ոճով, վառ ու նուրբ ծաղկային մոտիվներով, որը հաղորդում է թարմություն, բնականություն և հայկական մշակույթի նրբագեղության շունչ։
Կարագամանը հարմար է թե՛ կարագի և թե՛ պանրի կամ այլ չոր ուտեստների մատուցման համար։ Այս գեղագիտականորեն արժեքավոր իրը կարող է դառնալ նաև յուրօրինակ նվեր արվեստասերների համար։ Յուրաքանչյուր օրինակ տարբերվում է՝ արտացոլելով վարպետների անհատական մոտեցման յուրահատկությունը և գունային ներդաշնակությունը։
Պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից: