Գորգանախշ և նռներ

18000 ֏

  • Ձեռագործ մեծ թեյնիկ՝ նրբագեղ հայկական ոճով
  • Թեյի մատուցում հայկական ոգով ու ոճով
  • Հիանալի ընտանեկան նվեր մտերիմներին ու հարազատներին

Բնութագիր

Այս շքեղ, 1լ տարողությամբ կերամիկական թեյնիկը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են թե՛ գործնականությունը, թե՛ արվեստը։ Այն ամբողջությամբ ձեռքով ձևավորված և զարդարված է նրբաճաշակ գորգանախշերով՝ ոգեշնչված հայկական մշակույթով։

Թեյնիկը նախատեսված է տաք թեյի մեծ բաժինների մատուցման համար։ Ձեռագործ աշխատանքը՝ սկսած կավի ընտրությունից մինչև վերջնական թրծումը, ապահովում է ամրություն, զարմանալի գունային հստակություն և յուրօրինակ ոճ։

Այն հարմար է որպես իդեալական լրացում թեյախմության, հյուրասիրության սեղանների համար, ինչպես նաև կարող է լինել պատմական նվեր հայկական մշակույթը գնահատողների համար։

Հավելյալ տեղեկոություն

Քաշ 1170 g
Dimensions 25 × 18 cm
Ծավալ

1l