Բնութագիր
Պատի դեկորատիվ կախազարդ, որը առանձնահատուկ նշանակություն կունենա որպես նվեր՝ սիրահար զույգերին կամ նորապսակների նվիրելու դեպքում. այն կարող է դառնալ զգացմունքային և հիշարժան խորհրդանիշ։
ԿերամաԶարդում պատրաստված յուրաքանչյուր կախազարդ կամ դեկոր եզակի է՝ շնորհիվ ձեռքի նուրբ աշխատանքի և վարպետական տեխնիկայի, ինչը ապահովում է կերամիկական արտադրանքի յուրահատուկ բնույթը։
Կերամիկական կախազարդերի արտադրության բոլոր փուլերը կատարվում են ձեռքով՝ սկսած ձևավորումից և չորացումից մինչև առաջին թրծում, ձեռքով նկարազարդում և վերջնական թրծում։ Այս հոգատար, բազմափուլ մոտեցումը ապահովում է գործի ամրությունը, գունային հստակությունը և յուրաքանչյուր կերամիկական արտադրանքի ինքնատիպությունը։
Պատրաստված է բարձրակարգ իսպանական սպիտակ կավից։