Նռնենի

5000 ֏25000 ֏

Ձեռագործ կերամիկական մատուցման աման

  • Պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից
  • Զարդարված է ավանդական հայկական նռան պատկերներով
  • Ավանդույթների և ժամանակակից դիզայնի միաձուլում

Յուրաքանչյուր աշխատանք եզակի և անկրկնելի է՝ պայմանավորված ձեռագործ լինելու հանգամանքով:

Բնութագիր

Բարի գալուստ CeramaZart-ի բացառիկ հավաքածու, որտեղ յուրաքանչյուր աշխատանք պատմություն է փոխանցում՝ համադրելով հայկական հարուստ մշակութային ժառանգությունն ու ժամանակակից էսթետիկան։

Այս դեկորատիվ մատուցման ամանը պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից՝ հմուտ վարպետների կողմից։ Յուրաքանչյուր գործ անցնում է բազմափուլ գործընթաց՝ ձեռքով ձևավորում, չորացում, առաջին թրծում, նկարազարդում, ներկում, ջնարակում և վերջնական թրծում։ Արդյունքում ստացվում է ոչ միայն գործնական և կայուն իր, այլև տեսողականորեն հմայիչ արվեստի գործ։

Ամանի վրա պատկերված նուռը հայկական մշակույթի ամենասիրելի խորհրդանիշներից է։ Այս հավերժական պտուղը հայկական ավանդույթում խորհրդանշում է բեղմնավորությունը, առատությունը և բարգավաճումը՝ դարեր շարունակ հայտնվելով մեր արվեստում, գրականության մեջ և հոգևոր ժառանգության մեջ

 

Հավելյալ տեղեկոություն

Քաշ N/A
Size

14cm, 21cm, 23cm, 27cm