Բնութագիր
Այս գունագեղ, ձեռագործ կերամիկական թեյնիկը ստեղծում է թեյախմության ջերմ ու հարմարավետ մթնոլորտ՝ պարուրված հայկական բնապատկերների շնչով։ Դիզայնը՝ «Գունային խառնաշփոթ», լի է վառ գույներով, հետաքրքիր նախշերով ու հայկական ժողովրդական արվեստից ներշնչված տրամադրությամբ։ Այն արտահայտում է ստեղծարարություն ու էներգիա։
Պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից, որն անցել է բազմափուլ մշակում՝ ձուլում, չորացում, նախնական թրծում, նկարազարդում, ապակեպատում և եզրափակիչ թրծում:
Կերամիկական այս փոքրիկ թեյնիկի տարողությունը հարմար է 1-2 բաժակ թեյի մատուցման համար՝ միայնակ կամ երկուսով մտերմիկ թեյախմության համար։
Հարմար է առօրյա գործածության համար, իսկ վառ գույների շնորհիվ այն կարող է լինել նաև իդեալական ընտրություն՝ որպես վառ զարդարանք կամ նվեր ձեռք բերելու համար։