Թագ Գորգ

30000 ֏

In stock

Ձեռագործ կերամիկական ծաղկաման՝

  • պատրաստված իսպանական բարձրորակ սպիտակ կավից։
  • նկարազարդված հայկական ավանդական Թագ գորգի նախշերով
  • դարավոր արհեստագործական ավանդույթների միավորում ժամանակակից դիզայնի հետ

Յուրաքանչյուր արտադրանք եզակի է և չկրկնվող, կարող են լինել փոքր տարբերություններ՝ պայմանավորված ձեռքի աշխատանքով։

Բնութագիր

Բարի գալուստ CeramaZart-ի բացառիկ հավաքածու, որտեղ յուրաքանչյուր իր պատմություն է պատմում։ Մեր ձեռագործ կերամիկական արվեստը միավորում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը ժամանակակից էսթետիկայի հետ:

Այս կերամիկական ծաղկամանը պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից՝ հմուտ վարպետների ձեռքերով: Յուրաքանչյուր կտոր անցնում է բազմափուլ գործընթաց՝ ձեռքով ձևավորում, չորացում, առաջին այրում, ջնարակում և վերջնական այրում: Արդյունքում ստեղծվում է ոչ միայն գեղեցիկ, այլև դիմացկուն ու գործնական իր:

Ծաղկամանի վրա պատկերված Թագ գորգի նախշերը հատուկ հարգանքի տուրք են հայկական գորգագործության արվեստին: Այս նախշազարդը, որը ծագում է պատմական Վարանդայի Ավետարանոց գյուղից, կրում է Մելիք-Շահնազարյանների տոհմական խորհրդանիշի՝ «Թռչնաբույն»-ի ոգին:

Հավելյալ տեղեկոություն

Քաշ 852 g
Ծավալ
Բարձրություն