Թիմբիլդինգի նոր ձևաչափ Երևանում

Թիմբիլդինգը աշխատակիցների միջև կապն ամրապնդելու և կազմակերպության արժեքներին ավելի հաղորդակից դարձնելու նպատակով կազմակերպվող միջոցառում է։ Թիմբիլդինգի ընթացքում աշխատակիցները մասնակցում են մի շարք տարբեր ստեղծարարական խաղերի և թիմային աշխատանքների։ Դրանք միտված են աշխատակիցների միջև ամրապնդելու արդյունավետ հաղորդակցություն, վստահություն և դրական աշխատանքային փոխհարաբերություններ։

Արևմտյան աշխատավայրերում դեռ վաղուց ընդունված է ավանդական թիմբիլդինգներում ներառել վարպետաց դասեր։ Այս մշակույթը Հայաստանում դեռ նոր է զարգանում, բայց ունի մեծ հեռանկարներ։ ԿերամաԶարդ արվեստանոց-ուսումնարանը առաջարկում է թիմբիլդինգի կազմակերպման նոր մոտեցում, որը ներառում է խեցեգործության վարպետաց դասեր և խմբակային աշխատանքներ։

Կավագործության վարպետաց դասերի առավելությունները

Կավագործության խմբակային դասերը խթանում են ստեղծարարությունն ու հաղորդակցությունը, ուժեղացնում կենտրոնացումը։ Այս արհեստով զբաղվելը մարդու մեջ ուժեղացնում է համբերատարությունը, զարգացնում է ճշգրտություն և չափավորության զգացողություն։ Կավի հետ աշխատելը մարդուն կարող է նաև պարգևել գեղագիտական հաճույք, հանգստացնել նյարդերը և օգնել հանգստանալ առօրյա բազմապիսի հոգսերից։ Այս զբաղմունքը անձին հնարավորություն է տալիս զարգացնել երևակայությունը՝ թույլ տալով կավին ստանալ ցանկացած տեսք։ Կավին հպվելիս առաջանում է հաճելի զգացողություն, որը հանգստացնող դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա՝ ստեղծելով երջանկության հորմոն դոպամին։ Օրգանիզմի վրա դրական ազդեցություն ունեցող այս հորմոնի առկայությունը մարդու արդյունավետ և դրական օրվա գրավականներից է։

Թիմբիլդինգի ընթացքում միայն չեն կերտվում հաճելի պահեր և հիշողություններ․մասնակիցները կավի հետ աշխատելիս իրար փոխանցում են կավագործական գործիքները՝ հաղորդակցության միջոցով զարգացնելով փոխադարձ վստահություն և համագործակցություն։ Այս ամենն ուղեկցվում է փոխադարձ կատակներով և ջերմ խոսակցություններով։

Վարպետաց դասի ընթացքը

Թիմբիլդինգի մասնակիցներին ԿերամաԶարդի մասնագետների կողմից ներկայացվում է կավի հետ տարվող ամբողջ հսկայական աշխատանքը՝ հումքը պատրաստելը, կավը հունցելը, թրծման և չորացման գործընթացը։ Ներկայացվում է նաև կավագործության թերևս ամենահետաքրքրաշարժ փուլը՝ ջնարակումը։ Արվեստանոց-ուսումնարանում մեր մասնագետները ինտերակտիվ զրույցների ուղեկցությամբ պատմում են խեցեգործության արհեստին տիրապետելու նրբություններից և հետաքրքրաշարժ գաղտնիքներից։ Դասի ընթացքում պաատրաստված կերամիկան այնուհետև կարելի է տեղադրել գրասենյակում՝ դարձնելով այն ինտերիերի գեղեցիկ տարր։

Վարպետաց դասերին մրցակցող թիմերին կարելի է հանձնարարել թիմային զանազան առաջադրանքներ, որոնց ընթացքում մասնակիցները պետք է պատրաստեն իրենց ընկերության լոգոն պատկերող բաժակներ, ափսեներ և կերամիկական այլ պարագաներ: Թիմակիցներին հնարավորություն է նաև ընձեռվում ուժերը փորձելու անմիջապես աշխատասեղանների վրա։

Վարպետաց դասը ներառում է նաև բրուտագործական հաստոցի՝ դուրգի հետ աշխատանք։ Թիմի անդամներից յուրաքանչյուրը դասի ընթացքում կարող է օգտվել այս սարքից՝ իր կողմից շունչ տալով կամ ցանկացած այլ տեսք հաղորդելով կավին։ Վարպետաց դասի վերջում՝ ջնարակման ընթացքում մասնակիցները կարող են մեր լայն գունապնակից ընտրել իրենց աշխատանքներին հնարավորինս համապատասխան գույները:

Վարպետաց դասերից հետո աշխատակիցներից ոմանց մոտ կարող են ի հայտ գալ նոր հետաքրքրություններ և հոբիներ, որոնք անշուշտ կավելացնեն նրանց արդյունավետությունը։ Գիտականորեն ապացուցված է, որ նոր հոբբի ձեռք բերելը դրական ազդեցություն է ունենում մարդու զգայական և հոգեբանական առողջության վրա։

ԿերամաԶարդում քաջալերվում է ավանդական զարդանախշերի, հայկական թեմատիկայի կիրառումը։ Մեզ մոտ հայկականության վրա շեշտը դրվում է նաև վարպետաց դասերից հետո մատուցվող ավանդական արցախյան խոհանոցի հյուրասիրության միջոցով։

Մի՛ հապաղեք օր առաջ Ձեր թիմում մտցնել նորամուծություն և աշխատակիցների միջև զարգացնել ավելի ներդաշնակ փոխհարաբերություններ։ Կազմակերպե՛ք մշակութային յուրօրինակություն պարունակող թիմբիլդինգը մեր հարկի տակ։

Facebook
Twitter
LinkedIn