Բնութագիր
Բարի գալուստ CeramaZart-ի բացառիկ հավաքածու, որտեղ յուրաքանչյուր գործ իր պատմությունն ունի։ Մեր ձեռագործ կերամիկական արվեստը միավորում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը ժամանակակից էսթետիկայի հետ:
Այս սուրճի բաժակը պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից՝ հմուտ վարպետների ձեռքերով: Յուրաքանչյուր կտոր անցնում է բազմափուլ գործընթաց՝ ձեռքով ձևավորում, չորացում, առաջին այրում, ջնարակում և վերջնական այրում: Հավաքածուն ներառում է հայկական ընկուզենու փայտից պատրաստված գեղեցիկ տակդիր:
Բաժակի վրա պատկերված են հայկական ավանդական թռչնատառեր: