Բնութագիր
Բարի գալուստ CeramaZart-ի բացառիկ հավաքածու, որտեղ յուրաքանչյուր արտադրանք՝ իր պատմությունն ունի։ Մեր ձեռագործ կերամիկական արվեստը միավորում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը ժամանակակից էսթետիկայի հետ:
Այս աղցանամանի և ափսեի հավաքածուն, որը ներառում է երկու ափսե (19սմ) և երկու աղցանաման(11սմ), պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից՝ հմուտ վարպետների ձեռքերով: Յուրաքանչյուր կտոր անցնում է բազմափուլ գործընթաց՝ ձեռքով ձևավորում, չորացում, առաջին թրծում, նկարազարդում, գունադրում ջնարակում և վերջնական թրծում: Արդյունքում ստեղծվում է ոչ միայն գործնական և դիմացկուն, այլև տեսողական առումով գրավիչ հավաքածու:
Զարդարված են Ջրաբերդ գորգի նախշերով, որոնք բնորոշ են պատմական Գարդման գավառին։ Այս հնագույն զարդանախշերը առանձնանում են իրենց բարդ երկրաչափական պատկերներով և խորը խորհրդաբանությամբ, արտացոլելով տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունը։ Այս դիզայնի համար ոգեշնչում հանդիսացած բնօրինակ ասեղնագործ գորգը, որը թվագրվում է 17-րդ դարով, պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը։