Թռչնատառ

6000 ֏

Սուրճի բաժակ ափսեով՝ նկարազարդված հայկական Թռչնատառերով

  • Ձեռքով պատրաստված թեթև կերամիկա
  • Արժեքը նշված է 1 բաժակ/ափսեի համար

Բնութագիր

Այս ձեռագործ սուրճի բաժակը Ձեր առօրյային կհաղորդի արվեստի շունչ. այն ամբողջությամբ ձեռքով պատրաստված ու նկարազարդված է, տարբերվոում է իր յուրօրինակ ձևով։

Բաժակը հարմար է սև սուրճի, էսպրեսսոյի կամ փոքր քանակությամբ ըմպելիքների համար, կարող է լինել ոչ միայն գործնական, այլև գեղագիտական առարկա Ձեր բնակարանում կամ աշխատավայրում։

Ձեռագործ կերամիկական սուրճի բաժակը հիանալի ընտրություն է թե՛ ձեզ համար, թե՛ որպես յուրօրինակ նվեր այն մարդկանց, ովքեր գնահատում են ձեռագործը, որակն ու տարբերվող դիզայնը։

Հայկական նախշերի և մանրանկարչության շնորհիվ յուրաքանչյուր բաժակ ունի իր նշանակությունը՝ կարող է լինել Ձեր անվան սկզբնատառով և պատկանել միայն Ձեզ, կամ էլ դառնալ անվանական նվերի հիանալի տարբերակ:

Հավելյալ տեղեկություն

Քաշ 120 g
Dimensions 8 × 10 cm
Ծավալ

110ml