Բնութագիր
Այս ոճային և նրբաճաշակ կերամիկական սուրճի / թեյի բաժակը՝ իր համապատասխան ափսեով, ամբողջությամբ ձեռքով է ձևավորված և նկարազարդված Խնձորեսկ գորգի նախշերով:
Բաժակն ու ափսեն պատրաստված են բարձրորակ իսպանական սպիտակ կավից և անցնում են բազմափուլ արհեստագործական մշակման՝ ձուլում, չորացում, նախնական թրծում, ձեռքով նկարազարդում և վերջնական լակի թրծում։ Այս խնամքով մշակված գործընթացը երաշխավորում է գույների հստակություն, ամրություն և յուրօրինակություն յուրաքանչյուր կտորի համար։
Այս կերամիկական բաժակն իդեալական է թեյի կամ էսպրեսսոյի մատուցման համար, և նաև կարող է ծառայել որպես հաճելի, յուրօրինակ նվեր՝ արվեստի ու մշակույթի սիրահարների համար։



