Հայաստանը խորհրդանշող հուշանվերները բազմազան են և տարատեսակ։ Անթիվ են նաև հայկականությունն արտահայտող խորհրդապատկերներն ու նշանները։ Հուշանվերների ընդհանուր նկարագրի վրա ազդում են բազմաթիվ հանգամանքներ։ Դրանցից ամենամեծ ազդեցությունը, թերևս, աշխարհագրական դիրքն է և այդ միջավայրում հանդիպող նյութերը։ Հայաստանում հանդիպող համարյա թե ցանկացած նյութից կարելի է պատրաստել հայկական մոտիվներով հուշանվեր։ Այս հուշանվերները պատրաստելու համար կարելի է ծառայեցնել ցանկացած նյութ և տարր։
Հուշանվերներ պատրաստելու ոգեշնչման մյուս կարևոր գործոնը հայկական եզակի մշակույթն ու դարերի ընթացքում սրբագործված ավանդույթներն են։ Այս երկու գործոնները մեծապես նպաստում են, որ հուշանվերները դառնան ավելի եզակի։





Հայաստանը ներկայացնող հուշանվերների ոգեշնչման աղբյուր կարող են դառնալ նաև այստեղ աճող ախորժալի մրգերը։ Սակայն այդ մրգերից ոչ մեկը չունի առեղծվածային այն խորհուրդն ու նշանակությունը, որն ունի նուռը։ Դեռ նախաքրիստոնեական շրջանում նուռը համարվել է ծիսական միրգ և օգտագործվել է հեթանոսական ծեսերի և արարողությունների ժամանակ։ Այն մշտապես խորհրդանշել է պտղաբերություն, բերրիություն և լիություն։ Նուռը համարվում է ամուր ընտանիքի, ամուսնություն և միության գեղեցիկ խորհրդանիշ։
Նռան թեմատիկա․ հուշանվերներ և սպասք
Նուռն իր յուրօրինակ տեսքով տարբերվում է մյուս մրգերից։ Հենց այդ հետաքրքիր տեսքն ու սերմերի ներդաշնակ դասավորությունն է թույլ տալիս նռան մոտիվներով հուշանվերներ պատրաստելիս դիմել ստեղծագործական բազում մոտեցումների։ Մենք գտնում ենք, որ այս թեմատիկայով հուշանվերներ պատրաստելու ձևերը նռան հատիկների քանակի չափ անհամար են։
Նռան ձևը և կառուցվածքը ընդօրինակելով՝ հնարավոր է կավից ոչ միայն պատրաստել յուրօրինակ հայկական հուշանվերներ, այլ նաև՝ ինտերիերի և դեկորի գեղեցիկ պարագաներ։ Կավին համապատասխան տեսք հաղորդելով՝ հնարավոր է պատրաստել տարաներ, ծաղկամաններ, մոմակալներ և զանազան այլ պարագաներ։






Նռնենի շարք
ԿերամաԶարդի այցեքարտերից են Նռնենի սպասքն ու հուշանվերները` զարդարված նռան զարդանախշերով ու գորգանախշերով, որոնք միավորում են արհեստագործական ավանդույթները ժամանակակից դիզայնի հետ։ Նռնենի շարքի միջով կարմիր թելի նման անցնում են նուռը և նռան թեմատիկան։ Խորագրի ամենագեղեցիկ և խորհրդանշական իրերից է Նռնենի քաղցրի ամանը։ Նռնենու շարքից են նաև աղցանամանն ու ափսեի հավաքածուն, փայտե տակդիրով սուրճի բաժակները և թեյնիկները։
Անչափ կիրառելի են նաև Նռնենի-սափորները, որոնք հարմար են գինու և հյութերի հյուրասիրման համար։ Ուշադրության են արժանի ԿերամաԶարդի շաքարամանները, մատուցման տարատեսակ և տարբեր նշանակության ամանները:


