Հայաստանի արհեստները

Հայաստանը կարող է պարծենալ բազում հուշանվերներով, որոնք ներկայացնում են հայկական հնագույն մշակույթը և արհեստագործական ավանդույթները։ Հայկական ամենահայտնի ձեռագործ-հուշանվեր են ազգային գորգերը, կավից և խեցուց պատրաստված ձեռագործ իրերը, ասեղնագործ գոհարները, զարդեղենը և այլն։ Այս բոլոր ձեռագործ աշխատանքները ներկայացնում են մեր գեղեցիկ երկիրը և զբոսաշրջիկներին հիշեցնում են Հայաստանում անցկացրած իրենց ժամանակի մասին։

ԿերամաԶարդը զարկ է տվել Հայաստանում կերամիկական ձեռագործ հուշանվերներ պատրաստելու արհեստին՝ դարձնելով այն էլ ավելի յուրօրինակ և բազմաշերտ: ԿերամաԶարդը, ինչպես կարելի է կռահել անունից, մասնագիտանում է խեցեգործության և կավագործության մեջ։ Սակայն այն իր կավագործական արտադրանքի մեջ կիրառում է նաև արհեստագործության այնպիսի ճյուղերի տարրեր, ինչպիսիք են գորգագործությունը, մատենագրությունը և նախշազարդումը։

Հայկական խեցեգործություն

Հայաստանը հայտնի է խեցեգործական իր հազարամյա ավանդույթներով։ Հայերը դեռ վաղուց օգտագործել են կավը, որպեսզի պատրաստեն կահ-կարասի, տարաներ, կաթսաներ և դեկորատիվ այլ իրեր։ Կավե կժերն օգտագործվել են ալկոհոլային խմիչքների պահպաման համար, մասնավորապես՝ գինու համար։ Կժերը զարդարվում էին երկրաչափական պատկերներով, բույսեր և կենդանիներ պատկերող նախշերով։ ԿերամաԶարդի համար այս զարդանախշերը մշտապես հանդիսացել են ոգեշնչման աղբյուր։ Որպես նման զարդանախշերի կիրառման մեկ օրինակ կարող ենք նշել «Նռներ» հավաքածուն։

Քրիստոնեության ընդունումից հետո հայերը սկսեցին պատկերել քրիստոնեական հավատքը խորհրդանշող պատկերներ և մոտիվներ։ Նման պատկերներից են խաչը, աստվածաշնչյան պատումները և քրիստոնեական այլ պատկերագրերը։ Քրիստոնեական մշակույթում հանդիպող մեկ այլ խորհրդանիշ է հրեշտակի պատկերը։ Երկնային այս արարածների պատկերները դիտողին փոխանցում են ջերմության և ապահովության աննկարագրելի զգացողություն։ Ի դեպ, ԿերամաԶարդի հրեշտակները զարդարված են գեղեցիկ մանր նախշերով և ունեն նաև զանգ։

ԿերամաԶարդի մեկ այլ խորհրդանիշ է «Թռչնատառեր» հավաքածուն, ոգեշնչման աղբյուրը հայկական միջնադարյան թռչնագիրն է։ Թռչնատառերը, ինչպես հուշում է բառը, թռչնի պատկեր ունեցող հայկական տառերն են։ Հայոց այբուբենի և հայերենի  հարուստ հնչյունաբական համակարգի շնորհիվ է, որ գրի այս տեսակը հնարավորինս կարելի է հարմարեցնել յուրաքանչյուր գնորդի գեղագիտական պահանջներին։

Գորգագործական արհեստ

Հայաստանը խորհրդանշող մյուս հուշանվերներից են գորգերը։ Հայկական գորգերը գույնզգույն են, գեղեցիկ և յուրօրինակ։ Հայ արհեստավարժ վարպետները գորգերը հյուսելիս կիրառում են բազում տեխնիկաներ։ Գորգերը հայկական մշակույթում չափազանց կարևոր են, քանի որ խորհրդանշում են բարեկեցություն և ապահովվածություն։ Դրանք զարդարված են երկրաչափական պատկերներով, արեգակի, կենդանիների և բույսերի նրբաճաշակ նախշերով։

Հայերը պաշտելու չափ սիրում են Արեգակը՝ համարելով այն ոգեշնչման աղբյուր։ Հայաստանն էլ իր հերթին հայտնի է տարվա կտրվածքով արևաշատ օրերի քանակով։ ԿերամաԶարդում մեկ անգամ չէ, որ օգտագործվել են արեւային մոտիվներ։ Այս մոտիվներով է ստեղծվել ԿերամաԶարդի Արևագորգ շարքը, որի սպասքը զարդարված է արեգակի պատկերներ պարունակող հայկական գորգերի նախշերով։

Հայկական գորգագործության մյուս գոհարներից է Թագ գորգը, որի հայրենիքը համարվում է Արցախը։ Սովորաբար այս գորգերը նկարազարդվում են թագերի, արեգակների, թռչունների և բույսերի պատկերներով։ Դրանք խորհրդանշական են նրանով, որ կենտրոնում պատկերում են հայոց հին և միջնադարյան արքաների թագը։ ԿերամաԶարդում դեռ վաղուց օգտագործվում են Թագ գորգի մոտիվները։ Այս շարքի ամենախորհրդանշական աքսեսուարներից է մեր տակդիր-սկուտեղը, որը կատարյալ է տաք ուտեստների մատուցման համար։ Իր բարձրացված սև մետաղյա շրջանակի և ամուր ոտքերի շնորհիվ՝ այն կարող է նաև ծառայել որպես թեյնիկ-սրճեփ կամ տակդիր-սկուտեղ։ Շարքի մյուս գեղեցիկ օրինակներից են թագ-գորգ ծաղկամանը և մատուցման ամանը:

Facebook
Twitter
LinkedIn