Բնութագիր
Բարի գալուստ CeramaZart-ի բացառիկ հավաքածու, որտեղ յուրաքանչյուր իր պատմություն է պատմում։ Մեր ձեռագործ կերամիկական արվեստը միավորում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը ժամանակակից էսթետիկայի հետ:
Այս գեղեցիկ կարագի ամանը պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից՝ հմուտ վարպետների ձեռքերով: Յուրաքանչյուր կտոր անցնում է բազմափուլ գործընթաց՝ ձեռքով ձևավորում, չորացում, առաջին այրում, ջնարակում և վերջնական այրում: Նավակի ձևը ոչ միայն գեղագիտական, այլև գործնական նշանակություն ունի՝ հարմար է թխվածքների, չոր մրգերի և այլ հյուրասիրությունների մատուցման համար:
Ամանի վրա պատկերված արեվագորգ զարդանախշը, եղել են Գյուլիստանի մելիքների՝ Մելիք-Բեգլարյանների տոհմական խորհրդանշանները: Կենտրոնում պատկերված է զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայակական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արևի և լույսի խորհրդանիշ, որն ունի պաշտպանիչ ուժ: