Բնութագիր
Ձեր ճաշկերույթներն առավել տպավորիչ կլինեն, եթե տաք ապուրների մատուցման համար ընտրեք այս սպասքը։ Սա ավելին է, քան պարզապես սպասքը, քանի որ բարձրորակ կերամիկայից պատրաստված ու հայկական գորգանախշերով զարդարված այս նրբագեղ ճաշամանը համադրում է գործնականությունն ու էսթետիկան՝ դառնալով նաև ինտերիերի դեկոր։
Կափարիչի շնորհիվ ապուրների թարմությունն ու ջերմությունը կպահպանվեն ողջ ճաշկերույթի ընթացքում։ Տաք ապուրներ մատուցելուց բացի, սպասքը կարող է օգտագործվել նաև սոուսների կամ այլ խորտիկների մատուցման համար։
Պատրաստված է իսպանական սպիտակ կավից՝ ապահովելով և՛ էկոլոգիականություն, և՛ նուրբ տեսք։



