Բնութագիր
Յուրահատուկ, գեղեցիկ սուրճի բաժակների ու ափսեների հավաքածուն համատեղում է դասական ձևավորումը և հայկական արվեստի նրբաճաշակ խորհրդանիշները։ Բարձրորակ իսպանական սպիտակ կավից պատրաստված բաժակներն ու ափսեները ձեռքով են ձևավորված և նկարազարդված հայկական թռչնատառերի մոտիվներով՝ մեր մշակույթի եզակի ժառանգության խորհրդանշով։
Թռչնատառերը կենդանի ու գունավոր կերպարներով ներկայացված հայկական տառեր են, որոնք հիանալիորեն համադրվում են բաժակների գեղագիտական մաքրության հետ՝ ստեղծելով անուշ, ուրախ և ջերմ մթնոլորտ։ Հավաքածուն մատուցվում է թղթե դիզայներական տուփով, որը դարձնում է այն հրաշալի հայկական նվերի տարբերակ սուրճի սիրահարների համար։
Հարմար է թե՛ առօրյա օգտագործման, թե՛ հյուրասիրության համար՝ ինտերիերում դառնալով գեղեցիկ և նրբաճաշակ դետալ։




