Հեքիաթային քաղաք

7000 ֏9000 ֏

  • Նյութը՝ բարձրորակ կերամիկա

  • Ձեռքի աշխատանք՝ յուրահատուկ պատկերներ յուրաքանչյուր կտորում

Բնութագիր

Քառակուսի մատուցման ափսե՝ հեքիաթային քաղաքի նկարազարդումներով:

Այս քառակուսի մատուցման ամանը՝ պատրաստված բարձրորակ իսպանական սպիտակ կավից, նրբորեն միավորում է վարպետների ձեռքի աշխատանքը և հեքիաթային քաղաքի մթնոլորտը։ Յուրաքանչյուր աման զարդարված է փափուկ գույներով, նկարազարդված մանկության հեքիաթները հիշեցնող շինություններով։

Այս հեքիաթային ափսեն կատարյալ է նախուտեստներ, քաղցրավենիք, մրգեր կամ աղանդեր մատուցելու համար՝ սեղանին հաղորդելով գեղարվեստական և տոնական տրամադրություն։ Իր յուրահատուկ դիզայնով այն ոչ միայն գործնական է, այլ նաև կարող է դառնալ սեղանի գեղեցիկ դեկոր։

Ավելացրո՛ւ քո խոհանոցի հավաքածուին մի փոքր հեքիաթ, և մատուցման ամեն պահ դարձրո՛ւ ջերմ ու հիշվող։

Հավելյալ տեղեկոություն

Քաշ 390 g
sizes

Միջին, Փոքր