«Թագ» գորգ

100000 ֏

  • Հավաքածուն բաղկացած է 5 կտորից՝ ծաղկաման, 3 չափսի մատուցման աման՝ 21 սմ, 23 սմ, 27 սմ, թեյնիկի կամ տաք ուտեստի տակդիր
  • Իդեալական նվեր և ինտերիերային դեկոր
  • Ձեռագործ նկարազարդումներ՝ Թագ գորգի նախշերով

Բնութագիր

Հայական ձեռագործ կերամիկայի այս առանձնահատուկ հավաքածուն բաղկացած է 5 կտորից՝ ծաղկաման, 3 չափսի մատուցման աման (21 սմ, 23 սմ, 27 սմ), ուտեստի կամ թեյի մատուցման տակդիր: Սպասքի յուրաքանչյուր կտորը ձեռքով ձևավորված և նկարազարդված է հայկական Թագ գորգի նախշերով։ Այս գունագեղ դեկորատիվ մոտիվները խորհրդանշում են հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը, շարունակականությունը և ինքնության խոր արմատները։

Ձեռագործ սպասքի հավաքածուն հիանալի տարբերակ է ինչպես տան կամ գրասենյակի ինտերիերը յուրօրինակ կերպով հարդարելու, այնպես էլ նվեր մատուցելու՝ արվեստը, ձեռագործությունը և մշակութային արժեքները գնահատող մարդկանց։ Ավելորդ է նշել, որ այս սպասքով զարդարված սուրճի սեղանը առանձնահատուկ էսթետիկ մթնոլորտ կստեղծի ու հաճելիորեն կզարմացնի ձեր հյուրերին։