Վիշապագորգ

6000 ֏

Ձեռագործ կերամիկական սուրճի բաժակ և ափսե՝ Վիշապագորգի նախշերով

  • Խորհրդանշական ձևավորումներ՝ հայկական Վիշապագորգից
  • Իդեալական նվեր և առօրյա օգտագործման սպասք

Բնութագիր

Ձեռագործ կերամիկական սուրճի բաժակ և ափսե՝ նկարազարդված հայկական Վիշապագորգի նախշերով։ Սա ոչ միայն սուրճի բաժակ է, այլև մշակութային արժեք, որը միավորում է ավանդույթը և ժամանակակից արհեստագործությունը։ Հիանալի է ինչպես առօրյա օգտագործման, այնպես էլ նվերի համար՝ հատկապես հայկական մշակույթի սիրահարների համար։

Մանրակրկիտ նկարազարդումը վկայում է արվեստի հանդեպ նրբազգաց վերաբերմունքի մասին՝ հաղորդելով յուրահատուկ գեղարվեստական հմայք։ Նուրբ ձևը և հավասարակշռված չափսերը դարձնում են այն հիանալի ընտրություն թե՛ առօրյա օգտագործման, թե՛ հյուրասիրության համար։

Ստեղծված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից՝ ամրության, նրբագեղության և էկոլոգիական անվտանգության համադրությամբ։ Ձեռագործ լինելու շնորհիվ ԿերամաԶարդի յուրաքանչյուր աշխատանք անկրկնելի է՝ իր գույներով, ուրվագծերով ու փոքրիկ տարբերվող դետալներով։

Հավելյալ տեղեկոություն

Քաշ 108 g
Dimensions 7,5 × 7,5 cm
Ծավալ

100մլ