Բնութագիր
«Նռներ» հավաքածուի կերամիկական թեյի բաժակներն ու քաղցրի ամանը ստեղծված են թեյախմության ավանդական արարողությունը նորովի մեկնաբանելու համար։ Այս նրբագեղ կերամիկական հավաքածուն ընդգրկում է երկու թեյի բաժակ փայտե տակդիրով և մեկ քաղցրի աման՝ նռան զարդանախշերով։ Նուռը հայկական մշակույթում խորհրդանշում է առատություն և բարեկեցություն:
Կերամիկական սպասքի փայլուն մակերեսը և նրբագեղ ձևավորումը արտահայտում են ԿերամաԶարդի արվեստի բարձր որակը։ Հայ կավագործների ձեռագործ աշխատանքը երաշխավորում է յուրաքանչյուր կտորի յուրահատկությունն ու գեղեցկությունը։
Այս հավաքածուն իդեալական է թեյախմության ավանդույթները հարգող, և միաժամանակ ժամանակակից դիզայնի սիրահարների համար։ Այն նաև հիանալի նվեր է՝ հարազատներին կամ գործընկերներին ուրախացնելու համար։
ԿերամաԶարդի «Նռներ» հավաքածուի բաժակներն ու քաղցրի ամանն իր նրբագեղությամբ թեյախմությունը դարձնում է ոչ միայն հաճելի, այլև հիշարժան արարողություն։