«Դաշտային ծաղիկներ»

$65.00

  • Թեյնիկ, 2 բաժակ և ափսե, տուփով

  • Հայկական դաշտային ծաղիկներով նկարազարդված

  • Հարմար է թե՛ թեյի մատուցման, թե՛ դեկորի համար

Բնութագիր

Նրբագեղ կերամիկական թեյնիկ և թեյի բաժակներ՝ իրենց ափսեներով: Ամբողջությամբ ձեռքով ձևավորված է և նկարազարդված հայկական դաշտերի բնական գեղեցկությունից ոգեշնչված ծաղկային նախշերով, որոնք ջերմություն փոխանցում ձեր սեղանին։

Թեյնիկը հարմար է թեյի պատրաստման և մատուցման համար, ինչպես նաև կարող է հանդիսանալ առանձնահատուկ դեկորատիվ տարր՝ զարդարելով ցանկացած խոհանոց կամ սեղան իր գեղագիտական տեսքով։ Թեյախմության այս կերամիկական ձեռագործ հավաքածուն արժեքավոր և հիշատակելի նվեր կարող է լինել արվեստասերների և մշակույթին մոտ մարդկանց համար։

Պատրաստված է բարձրորակ իսպանական սպիտակ կավից, որը ապահովում է մաքրություն, ամրություն և էկոլոգիականություն: ԿերամաԶարդում պատրաստվող յուրաքանչյուր գործ եզակի է՝ շնորհիվ ձեռագործ վարպետության:

Հավելյալ տեղեկոություն

Քաշ 2000 g
Ծավալ

270 մլ բաժակը

YOU MIGHT ALSO LIKE