Բնութագիր
Այս նուրբ, միջին չափսի կերամիկական բաժակն իր ափսեով շատ հարմար է սուրճի կամ թեյի մատուցման համար։ Զարդարված է հայկական թռչնատառերով և նռնենու զարդանախշերով՝ խորհրդանշելով հայկական մշակույթն ու ազգային ինքնությունը։
Բաժակն ու ափսեն պատրաստված են բարձրորակ իսպանական սպիտակ կավից, և անցել են ամբողջական արհեստագործական մշակման փուլ՝ ներառյալ ծեփում, չորացում, առաջին թրծում, լաքապատում և երկրորդ թրծում։ Այս պրոֆեսիոնալ մոտեցումը երաշխավորում է ամրություն, գունային հստակություն յուրաքանչյուր ապրանքի համար։
Թեյի/սուրճի բաժակի և ափսեի այս համադրությունն իդեալական է թե՛ առօրեական, թե՛ տոնական գործածության համար: Այն նաև հիանալի նվեր է հայկական ձեռագործ արվեստի ու մշակույթի սիրահարների համար։