Նռնենի

26000 ֏

Ձեռագործ նռան նկարազարդումներով կերամիկական սափոր և բաժակներ, որոնք ձեր սեղանին կբերեն գույն, ջերմություն և հայկական արվեստի շունչ։

Բնութագիր

Կերամիկական նրբագեղ գինու սափոր ու երկու բաժակները պատրաստված և ձեռքով նկարազարդված են հասած նռան խորհրդապատկերով։ Վառ կարմիր նռները, ճյուղերի բնական գույները և մանրակրկիտ պատկերները հիշեցնում են ջերմ ու ազգային արվեստի ավանդույթները՝ յուրաքանչյուր օգտագործում դարձնելով տոն, իսկ յուրաքանչյուր սեղան՝ գունեղ ու կենդանի։

Սափորի լայն, գեղեցիկ ձևը թույլ է տալիս մատուցել թե՛ գինի, թե՛ հյութեր ու ավանդական ըմպելիքներ, իսկ փոքր բաժակները հաջողոությամբ լրացնում են հավաքածուն՝ միավորելով գործնականությունն ու գեղարվեստական նրբությունը։ Բարձրորակ սպիտակ կավից պատրաստված հավաքածուն ամուր է, անվտանգ և հարմար առօրյա ու տոնական մատուցման համար։

Այս հավաքածուն հրաշալի ընտրություն է այն մարդկանց համար, ովքեր գնահատում են հայկական կերպարվեստը, մաքուր ձեռագործ աշխատանքը և կանգնած են ազգային ժառանգության կողքին։ Կարող է դառնալ նաև բացառիկ նվեր՝ տան, նորաբաց օջախի կամ սիմվոլիկ առիթների համար։

Հավաքածուն ներկայացվում է կոկիկ և ամուր դիզայներական տուփով, ինչը այն դարձնում է անթերի նվերի տարբերակ՝ հայկական ոճը գնահատողների, հյուրասիրության սիրահարների կամ հատուկ առիթների համար։

Սափոր՝ 1200մլ տարողությամբ, 825գր, 23 սմ բարձրությամբ
Բաժակ՝ 7*7 սմ, 195գր

Հավելյալ տեղեկություն

Քաշ 1500 g