Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլաս Բեյը և Նիկոլաս Մեցդրոֆը այցելեցին ԿերամաԶարդ արվեստանոց՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը և հանդիպելու արցախցի արվեստագետների ու Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ։

Հյուրերը ծանոթացան նաև ԿերամաԶարդ-ի՝ Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված բացառիկ հավաքածուին: Յուրաքանչյուր ցուցանմուշ պատմում է մի առանձին պատմություն՝ վկայելով արցախյան մշակույթի և հուշարձանների յուրահատկության մասին։
Հանդիպմանը հրավիրված էին նաև Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, նախկին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և նախագահի նախկին խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

Քննարկման կիզակետում Արցախն էր՝ արցախցիների իրավունքները, հարուստ մշակութային ժառանգության պահպանումը և Արցախ վերադարձի հիմնարար իրավունքը:

Facebook
Twitter
LinkedIn